ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Կարայանի վերջին «օգուտները»

Կարայանի վերջին «օգուտները»
20.06.2014 | 00:52

Ցավոք, մինչ օրս էլ կան պաշտոնյաներ, ովքեր երբ զգում են, որ հողը ոտքերի տակ երերում է, իմա` պաշտոնանկության վտանգ կա, սկսում են հնարավորինս «բարիքներ քաղել» այն աթոռից, որին պիտի հրաժեշտ տան: Մեր տեղեկություններով, նման «կարգավիճակում» է հայտնվել նաև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ ԽԱԺԱԿ ԿԱՐԱՅԱՆԸ, որը նոր ղեկավարի նշանակումից հետո էլ փորձում է դեռևս հին կապերից օգուտներ քաղել:
Ըստ շրջանառվող լուրերի, Մարտին Սարգսյանը չի ցանկանում նրա հետ աշխատել, այդ իսկ պատճառով վերջինս ժամանակ չի կորցնում և փորձում է «ձեռքից եկածը» արագ-արագ իրականացնել: Հիմնական «թիրախը», բնականաբար, սեփական միջնորդությամբ այս կամ այն մարդուն ոլորտից հեռացնելն ու նրա փոխարեն «իր մարդուն» աշխատանքի տեղավորելն է: Սակայն, նույն աղբյուրի պնդմամբ, նոր ղեկավարն այդքան հեշտությամբ չի ստորագրում աշխատողների «ցանկը», մանրազնին ուսումնասիրում է, թե ում են իրեն «դեմ տալիս», որպես աշխատող:
Խաժակ Կարայանը, այդուհանդերձ, չի դադարեցնում իր անդուլ աշխատանքը` հույս ունենալով մինչև վերջին րոպեն օգուտներ ստանալ զբաղեցրած պաշտոնից:
Լուրը ճշտելու համար դիմեցինք Խաժակ Կարայանին, ով փոխանցեց հետևյալը. «Նման տեղեկություն առաջին անգամ Ձեզնից եմ լսում։ Ոչ մեկը չի պատրաստվում ինձ աշխատանքից ազատել, ոչ էլ ես եմ ինչ-որ մեկին աշխատանքից ազատում կամ տեղավորում»։ Այն դիտարկմանն էլ, թե՝ Ձեր անմիջական միջնորդությամբ մարդիկ աշխատանքի են տեղավորվում, պաշտոնյան հակադարձեց. «Իմ միջնորդությամբ ոչ մեկն աշխատանքի չի տեղավորվում։ Ես երբեք նման միջնորդությամբ չեմ զբաղվել։ Այսինքն, այո, եթե վատ են աշխատել, աշխատանքից ազատում ենք։ Ձեր ունեցած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ